10 տարի Հայաստանում․ ինչպես է Yandex Taxi-ն շնորհակալություն հայտնել այն վարորդներին, որոնք այս ողջ ընթացքում ծառայության հետ են

15:58 • 12.11.26

Տուն, հանդիպման կամ օդանավակայան գնալու համար ուղևորություն պատվիրելն արդեն սովորական երևույթ է։ Այսօր նույնիսկ դժվար է հիշել, թե երբ հավելվածի միջոցով ուղևորություններ պատվիրելը դադարեց նորություն լինել։ Իսկ Yandex Taxi-ն այս տարի Հայաստանում նշում է իր գործունեության 10-ամյակը․ ծառայությունը գործարկվել է 2016 թվականին։

Այս հոբելյանը ընկերությունը որոշել է նշել նվերով այն վարորդների համար, ովքեր այս ամբողջ ընթացքում պատվերներ են կատարել ծառայության միջոցով։ 4,8 և ավելի բարձր վարկանիշ ունեցող վարորդների համար ծառայության միջնորդավճարը յուրաքանչյուր ուղևորության դիմաց կկազմի ընդամենը 1 դրամ՝ մինչև 2027 թվականի հունվարի 27-ը։ Դրա համար անհրաժեշտ է, որ վարորդը տարվա ընթացքում առնվազն 100 օր պատվերներ իրականացրած լինի հարթակիի միջոցով։

Այս պայմանները երախտագիտության արտահայտություն են այն վարորդներին, որոնք սկսել են համագործակցել ծառայության հետ դեռևս գործունեության առաջին տարում և շարունակում են մինչ օրս։

Զեղչը տրամադրվում է գործընկեր պարկին, եթե նրա հետ համագործակցող վարորդը համապատասխանում է ծրագրի բոլոր պայմաններին։ Գործում են սահմանափակումներ։ Ծրագրի պայմաններին կարելի է եք ծանոթանալ հետևյալ հղումով: