Էլիզը մեր կյանքում չկա, մենք էլ՝ Էլիզի, արդեն երկար ժամանակ է՝ ընդհանրապես չենք շփվում. Արամ Մելիքյանը՝ Էլիզի հետ հարաբերությունների մասին
Հիմա Էլիզը մեր կյանքում չկա, մենք էլ Էլիզի կյանքում չկանք: Look&Face հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է Արամ Մելիքյանը՝ խոսելով Էլիզ Մելիքյանի հետ հարաբերությունների մասին:
«Էլիզը, երբ որոշեց առանձնանա ու իր կյանքով ապրի, նոր փուլ էր ընտանիքի համար, ինքը մնաց փոթորկի ներսում, ինչքան էլ հիմա հանգիստ է, բայց մենք հիմա Էլիզի կյանքում չկանք, Էլիզն էլ մեր կյանքում չկա: Էլիզն իր կյանքով է ապրում, մենք՝ մեր: Արդեն երկար ժամանակ է՝ ընդհանրապես չենք շփվում միմյանց հետ: Նեղացած չենք միմյանցից, եղել է նեղվածություն, բայց դա շատ ներընտանեկան հարց է: Մեր գեղեցիկ պատմությունը ինչ-որ կետից ավարտվեց ու հիմա Էլիզը կերտում է իր կյանքը»,-պատմել է Արամը:
Խոսելով միմյանց հետ չշփվելու պատճառների մասին՝ Արամ Մելիքյանն անկեղծացել է, որ պատճառը կապված է իր ընտանիքի սկզբունքների ու մոտեցումների հետ։
«Ամեն ընտանիք ունի իր մոտեցումներն ու սկզբունքները, ու շատ երեխաներ չեն հարմարվում ընտանիքի սկզբունքներին, ու հնարավոր է՝ ընտանիքի երեխան միայն ուրախ ու տխուր օրերին լինի ընտանիքի կողքին, ես դա ընտանիք չեմ համարում, ընտանիքում միշտ պետք է լինի փոխհաշվետվությունը: Ես վաղուց առանձին եմ ապրում, բայց ես ունեմ ներքին հաշվետվողականություն իմ ընտանիքի առաջ ու նրանք էլ իմ առաջ:
Մենք իրարից տեղյակ ենք, անկախ չենք ապրում իրարից: Իսկ Էլիզը վաղուց անկախ պետություն է, ոչ թե կոալիցիայի անդամ: Էլիզն իր որոշումներով մեզ հաշվետու չի: Քանի որ Էլիզին երեք տարի ենք ճանաչում, այդ բաժանումը հեշտ եղավ: Մեր տան դռները Էլիզի առաջ միշտ բաց են ու բաց կլինեն, բայց դա այն դեպքում, երբ նա գա իր ընտանիք: Ես, երբ խոսում եմ Էլիզի մասին, միշտ ժպիտ է առաջանում դեմքիս, նրա ներկայությունը միշտ հաճելի էր, նա տունը լցնում էր»:
Արամը նաև նշել է, որ չի ընդունում սոցհարթակների այն մեկնաբանությունները, թե Էլիզն անշնորհակալ է:








