Սելին Դիոնի՝ 1998 թվականի «Օսկարի» կերպարով Բարբի տիկնիկ է թողարկվել
Կանադացի երգչուհի Սելին Դիոնի՝ 1998 թվականի «Օսկար»-ի մրցանակաբաշխության ելույթի կերպարով Բարբի տիկնիկ է թողարկվել։ Այս մասին գրում է PEOPLE-ը։
Mattel ընկերության ներկայացրած Barbie Signature շարքի տիկնիկը կրում է մուգ կապույտ երկար զգեստ՝ ոգեշնչված այն հանդերձանքով, որով Դիոնը կատարել է «Տիտանիկ» ֆիլմի «My Heart Will Go On» երգը։ Կերպարն ամբողջացնում է սրտաձև կապույտ կախազարդը, որը հիշեցնում է ֆիլմի հայտնի «Օվկիանոսի սիրտը» վզնոցը։

Այդ երեկո երգն արժանացել է «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգի «Օսկար» մրցանակին։ Երգչուհին նշել է, որ իր կարիերայի կարևոր պահերից մեկին նվիրված տիկնիկ ունենալը մեծ պատիվ է։ Նա հույս է հայտնել, որ այն կոգեշնչի մարդկանց վստահորեն արտահայտել իրենց անհատականությունն ու հետևել երազանքներին։
Տիկնիկը հասանելի է Mattel Creations-ի առցանց հարթակում՝ 60 դոլարով։









