Հայաստանի ազգային փոքրամասնությունները կհավաքվեն «Էրեբունիում»
Այս տարի Թանգարանների միջազգային կոմիտեն (ԻԿՕՄ) թանգարաններին առաջարկել է միջոցառումներ իրականացնել «Թանգարանները հանուն սոցիալական ներդաշնակության» խորագրի շրջանակում: Այս համատեքստում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը մայիսի 15-ին՝ «Թանգարանների գիշեր» նախաձեռնության շրջանակում կհյուրընկալի Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների խմբերին` հույներ ու ասորիներ, հրեաներ ու ռուսներ, լեհեր ու ուկրաինացիներ, բելառուսներ, վրացիներ ու գերմանացիներ, եզդիներ ու քրդեր:
«Էրեբունի» արգելոց-թանգարանի ծրագիը կանցկացվի «Ճանաչենք զմիմյանս» խորագրի ներքո։
Հնավայրին, թանգարանի մշտական ցուցադրությանը և «Ուրարտուից Երևանի գարեջուր» ժամանակավոր ցուցահանդեսին ծանոթանալուց հետո մասնակիցները կհավաքվեն թանգարանի ներքին բակում` հաճելի և անկաշկանդ մթնոլորտում ունկնդրելու ազգային փոքրամասնությունների երաժշտական խմբերի ելույթները, թանգարանի հարկի տակ միասին անցկացնելու երեկոն և ավելի լավ ճանաչելու միմյանց:










