Գաֆէսճեան արվեստի կենտրոնը միանում է «Թանգարանների գիշեր» նախաձեռնությանը
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ), միանալով աշխարհի գրեթե բոլոր խոշոր թանգարաններին, այս տարի առաջին անգամ կնշի Թանգարանների միջազգային օրը։
Մայիսի 15-ին հանրությունը հնարավորություն կունենա մասնակցել «Թանգարանների գիշեր» նախաձեռնությանը, անվճար այցելել ԳԱԿ-ի բոլոր ցուցասրահները առավոտյան ժամը 10։00-ից մինչ կեսգիշեր, ինչպես նաև ունկնդրել կենդանի երաժշտություն և դիտել գեղարվեստական ապակեգործության մասին ֆիլմեր։
Առաջնորդվելով այս տարվա կարգախոսով՝ «Թանգարանները հասարակական ներդաշնակության համար»՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը մայիսի 18-ին քանդակների պուրակում կընդունի հատուկ կարիքներով այցելուներին։
Նրանց հնարավորություն կընձեռվի ծանոթանալ համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների մոնումենտալ աշխատանքներին, որոնք տեղադրված են Երևանի առաջին բացօթյա թանգարանում՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում։










