Գրիգորի Լեպսը համերգ կտա Երևանում

13:58 • 13.05.10

Մայիսի 28–ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Գրիգորի Լեպսի մենահամերգը։ Սա ռուս երգչի առաջին համերգն է Հայաստանում։

Մարզահամերգային համալիրից Tert.am–ին տեղեկացրեցին, որ համերգի տոմսերի գինը տատանվում է 3–60 հազար դրամի սահմաններում։

Հիշեցնենք, որ անցած տարի Լեպսը ներկայացրեց իր նոր՝ «Ջրվեժ» աալբոմը, որում տեղ են գտել արդեն սիրված Я тебя не люблю, Она не твоя և այլ երգեր։