Սարյան, Հովնաթանյան, Կանդինսկի, Շագալ. համատեղ ցուցահանդես Մոսկվայում
Սեպտեմբերին Պուշկինի անվան կերպարվեստների պետական թանգարանում կբացվի 17-20–րդ դարերի հայ և ռուս նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը։ Այս մասին Tert.am- ին ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանը։
Ըստ նրա՝ «Ծիածանի երկու գույներ՝ երկու ճակատագրերի արտացոլում» խորագրով ցուցահանդեսի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին և կտևի 3 ամիս։ Կներկայացվեն մեր թանգարանների արխիվում պահվող հայ և ռուս նկարիչների աշխատանքներ։ Այսպես, առաջիկա ցուցահանդեսի համար Ազգային պատկերասրահը կտրամադրվի 93 աշխատանք, մյուս տասը կտրամադրեն Սարյանի տուն-թանգարանը, ինչպես նաև Երվանդ Քոչարի և Ռուսական արվեստի թանգարանների կողմից (Ա.Ե. Աբրահամյանի հավաքածուն)։
Փոխտնօրենը նշեց նաև, որ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ Հովնաթանյանի, Այվազովսկու, Բաշինջաղյանի, Սարյանի, ինչպես նաև այնպիսի ռուս նկարիչների ստեղծագործություններին, ինչպիսիք են Լեվիտանը, Ռեպինը, Շագալը, Բորովիկովսկին և այլն։










