Փառատոն առանց հովանավորների
Մայիսի 17-ին կմեկնարկի ՆՓԱԿ-ի ավանդական «Մեկ կադր, մեկ րոպե» կինոփառատոնը։ Այս անգամ ևս այս փառատոնն աչքի է ընկնում իր «էնտուզիաստական» հիմունքներով, չնայած հակառակն են հուշում փառատոնի պաստառից «ճչացող» հովանավորների մասին արտահայտությունները։ Դրանք ավելի շատ պետք է հիշեցում-երգիծանք համարել` ուղղված բոլոր այն փառատոներին, որոնց գոյությունը բացարձակապես հովանավորության սկզբունքների վրա է խարիսխված։
Իր «անհովանավոր» լինելու հանգամանքով միշտ առանձնացող այս փառատոնի կազմակերպիչները խոստանում են այս տարի ևս մասնակիցների պատշաճ մակարդակ ապահովել, միաժամանակ, հայտնում են, որ այս տարի փառատոնի մասնակիցների ընտրությունն առավել խիստ է եղել։










