Orange-ի կազմակերպած «Բարև Օսլո» մրցույթի 4 հաղթողները կմեկնեն Օսլո
«Եվրատեսիլ 2010»-ում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը մայիսի 16-ին հանդիպել է Orange-ի կազմակերպած «Բարև Օսլո» SMS մրցույթում առաջին 4 տեղերը զբաղեցրած և «Զորակցենք Հայաստանին» SMS արշավում առայսօր լավագույնը ճանաչված մաղթանքների հեղինակներին: SMS-մրցույթի գլխավոր 4 մրցանակակիրները Եվայից ստացել են Օսլո մեկնելու և Եվրատեսիլի կիսաեզրափակիչ ու եզրափակիչ համերգներին մասնակցելու ուղեգրեր: SMS-մրցույթի առաջին փուլն ավարտվել է, սակայն մրցույթը դեռ շարունակվում է: Այն մասնակիցները, ովքեր չեն հաղթել առաջին փուլում, կշարունակեն մրցույթը մինչև մայիսի 25-ը: Երկրորդ փուլի 125 լավագույնները կստանան բազմաթիվ մրցանակներ Orange-ից:
«Մենք ուրախ ենք լինել այսպիսի մեծ ժողովրդականություն վայելող համաեվրոպական երաժշտական մրցույթի գործընկերը Հայաստանում և հնարավորություն տալ մեր բաժանորդներին անմիջական մասնակից դառնալ այս հիանալի իրադարձությանը: Վստահ եմ, այս երիտասարդները կատարելու են իրենց կյանքի ամենաանմոռանալի ճամփորդություններից մեկը, և ուրախ եմ, որ նրանց երաժշտական գիտելիքներն այս բացառիկ մրցանակը պարգևեցին նրանց: Նաև վստահ եմ, որ մեր բոլորի համատեղ ջանքերով Հայաստանը բարձր միավորներ կստանա»,– ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:










