Նունե Եսայանն ինտերնետի սիրահար չէ (տեսանյութ)
Երգչուհի Նունե Եսայանը երբևէ չի երազել «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելու մասին։ «Ես որևէ մրցույթի չեմ մասնակցել, ավելորդ ինտրիգն ու հուզմունքն ինձ խանգարում են», – ասաց նա։
Ինչ վերաբերում է այս տարի «Եվրատեսիլին» ներկայացված երգերին, Եսայանը նշեց, որ բացի Հայաստանից այլ երկրների երգերին նա ծանոթ չէ։
«Ես ինտերնետի սիրահար չեմ», – ասաց նա՝ նշելով, որ տարբեր տեսակի կայքերում, օրինակ odnoklassniki–ում, նա գրանցված չէ։ «Իսկ այն, ինչ կա, դա ես չեմ», – նկատեց նա։










