Հայաստանի երիտասարդական նվագախումբը մեկնում է Եվրոպա
Հայաստանի երիտասարդական նվագախմբի եվրոպական շրջագայությունը կսկսվի ամռանը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Սերգեյ Սմբատյանը։
Ըստ նրա՝ առաջին համերգները կանցկացվեն Գերմանիայում, Լեհաստանում։ Սմբատյանը հավելեց, որ երկրների շրջանակը կընդլայնվի։
«Շրջագայության հենակետը կլինի բեռլինյան համերգը։ Մենք ելույթ կունենանք հնագույն փառատոններից մեկի գալա համերգին»,- ասաց խմբավարը։










