Հայկական կինոյի կատալոգը կվերահրապարակվի
Մայիսի 25–ին «Ակադեմիա» պատկերասրահում կկայանա «Հայկական կինո» կատալոգի շնորհանդեսը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Ոսկե ծիրան» 7–րդ միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը։
Ըստ նրա, կատալոգը լույս կտեսնի լրացված, հայերեն և անգլերեն թարգմանությամբ։ Հարությունյանը նշեց, որ հայկական կինոյին վերաբերող կատալոգը լույս է տեսել 10 տարի առաջ։ «Այս լրացված կատալոգը պարունակում է իր մեջ ամբողջ հայկական կինոյի ժառանգությունը», – ասաց նա:










