«Եվրատեսիլը» մեկնարկեց
Մայիսի 23-ի երեկոյան Օսլոյի քաղաքային դահլիճում տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթի բացման արարողությունը։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Օսլոյի քաղաքապետ Ֆաբիան Ստենգը և «Եվրատեսիլի» տնօրեն Սվանթե Ստոքսելիուսը։
Անցած տարի Նորվեգիան ներկայացրած և մրցույթում հաղթած Ալեքսանդր Ռիբակը կատարել է իր երգերից մի քանիսը, այդ թվում՝ նրան հաղթանակ բերած «Հեքիաթ» (Fairytale) երգը։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասն իր Apricot Stone երգը կներկայացնի մրցույթի երկրորդ կեսաեզրափակիչում՝ մայիսի 27-ին։ Նա հանդես կգա երկրորդ համարի տակ։ Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 25–ին, եզրափակիչը՝ մայիսի 29–ին։










