Համերգ` նվիրված Հանրապետության տոնին
ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 28-ին ` ժամը 19:00 -ին կներկայացնեն համերգ` նվիրված Հանրապետության տոնին:
Համերգին կհնչեն Վագների, Մոցարտի, Խաչատրյանի և Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։
Դիրիժոր` Գևորգ Մուրադյան, մենակատար` Վիկտոր Խաչատրյան (ջութակ)։










