Ալեքսանդր Ռիբակը գե՞յ է
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը սենսացիոն հայտարարություն է արել Նորվեգիայում հերթական մրցույթի մասնակիցների պատվին կազմակերպված երեկույթի ժամանակ։ Ինչպես հայտնում է Newsru.com-ը, բելառուսական ծագումով նորվեգացի երգիչը խոստովանել է, որ ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում։
Նա հայտարարել է, որ իր սիրտը պատկանում է մի տղայի, իսկ աղջիկները նրան բնավ չեն հետաքրքրում։
Այս տեղեկությունը Ռիբակը հաստատել է նաև սոցիալական Facebook ցանցի իր անձնական էջում։
Intim-news.ru-ն հայտնում է, որ հիշյալ երեկույթի մասնակիցները Ռիբակի հայտարարությունն ընդունել են որպես կատակ՝ ենթադրելով, որ այդպիսով երգիչը ցանկանում է ազատվել իրեն ձանձրացնող բազմաթիվ աղջիկներից։










