Google–ը հրապարակել է ամենաշատ այցելվող կայքերի վարկանշային աղյուսակը

12:45 • 28.05.10

Ամերիկյան Google ընկերությունը գովազդատուների համար նախատեսված AdPlanner ծառայության կայքում հրապարակել է 1000 ամենաշատ այցելուներ ունեցող ինտերնետ ռեսուրսների վարկանշային աղյուսակը։

Կայքերը դասակարգված են այսպես կոչված ունիկալ օգտատերերի ամսական այցելությունների քանակով։ Google-ն այդ ցանկում ներառված չէ։

Առաջին տեղում Facebook-ն է, ապա Yahoo!-ն և Live.com-ը։

Google-ի հրապարակած վարկանշային աղյուսակում կան նաև ռուսական ինտերնետ ռեսուրսներ. Ամենաբարձր՝ 57–րդ տեղում Yandex որոնողական կայքն է, դրան հաջորդում է Mail.ru-ն, իսկ ահա ռունետի խոշոր սոցիալական "ВКонтакте" ցանցը զբաղեցնում է 81–րդ տեղը։

118–րդ տեղում է Одноклассники սոցիալական ցանցը, 148–րդ տեղում՝ Народ.ру-ն, իսկ 178–րդ տեղում՝ Rambler-ը։