«Եվրատեսիլում» հաղթեց Գերմանիան. Ռիվասը 7-րդն է

12:08 • 30.05.10

Օսլոյում կայացավ «Եվրատեսիլ 2010»-ի եզրափակիչ համերգը: Sms քվեարկության և ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց գերմանացի երգչուհի Լենան: Նա մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցներից էր՝ 18 տարեկան:

Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը զբաղեցրեց 7-րդ տեղը: Հայաստանին առավելագույն՝ 12 միավոր տվեցին Ռուսաստանը, Իսրայելը և Նիդեռլանդները։

Երկրորդ տեղում Թուրքիան էր, երրորդում՝ Ռումիան, չորրորդը՝ Դանիան, հինգերորդը՝ Ադրբեջանը, վեցերորդ տեղում էր Բելգիան: 9-րդ, 10-րդ և 11-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Ուկրաինան, Վրաստանը և Ռուսաստանը: 25-րդ տեղում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչն է:

Մրցույթից հետո Լենան խոստովանել է, որ շոկի մեջ է: «Թեև շատ երջանիկ եմ, սակայն կյանքն այս հաղթանակով չի ավարտվում»,- լրագրողներին ասել է աղջիկը: