Ասուլիսը չկայացավ. Հասմիկ Կարապետյանը քնած էր մնացել, Շուշան Պետրոսյանը հիվանդանոցում էր
Այսօր «Արմատ» ակումբում նախատեսվում էր հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ Շուշան Պետրոսյանի, Հասմիկ Կարապետյանի և Սոֆի Մխեյանի մամուլի ասուլիսը։ Ասուլիսի թեման էր «Եվրատեսիլի» արդյունքների ամփոփումը։
Բանախոսներից ոչ մեկը, սակայն, ասուլիսին չներկայացավ։ Լրագրողներին տեղեկացրեցին, որ բանախոսները ներկայացրել են տարբեր պատճառաբանություններ։
Այսպես, Հասմիկ Կարապետյանը քնած է մնացել, Շուշան Պետրոսյանը՝ հիվանդանոցում է, իսկ Սոֆի Մխեյանը նախօրոք զգուշացրել էր, թե հնարավոր է՝ չմասնակցի ասուլիսին։










