Բացահայտել են Ռեմբրանդտի նկարների ձգողականության գաղտնիքը

10:03 • 03.06.10

Մեծ Բրիտանիայի Կոլումբիայի համալսարանի կանադացի գիտնականները բացահայտել են հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտի նկարների ձգողական ուժի գաղտնիքը։ Նրանց կարծիքով՝ հայտնի նկարչի ստեղծագործություններում մեծ նշանակություն ունի պատկերի հստակ և աղոտ հատվածների խաղը։ Այս տեխնիկայի շնորհիվ Ռեմբրանդտը մինչև օրս «վերահսկում է» նրա նկարները դիտող մարդկանց հայացքները։ Այս մասին գրում է РБК-daily-ն։

Անկողմնակալ համակարգչային ուսումնասիրությունը, ինչպես նաև նկարները դիտող մարդկանց վարքը թույլ են տվել բացահայտել հստակ մեթոդներ, որոնց շնորհիվ մեծ նկարիչը ուշադրություն էր հրավիրել իր կերպարների դեմքերին: Օրինակ, դիտողները կենտրոնանում են մի կետի՝ նկարում պատկերված մարդու աչքի վրա՝ հայացքը երկար հառելով այդ կետին, այնուհետև աստիճանաբար անցնելով նկարի աղոտ հատվածներին։

Դա տեղի է ունենում շատ ավելի դանդաղ, քան երբ նույն մարդիկ դիտում են այլ պատկերներ, որոնք չեն պատկանում Ռեմբրանդտի վրձնին։