Երվանդ Քոչար-110. մեկնարկում է վարպետի հոբելյանական տարին

14:15 • 04.06.10

Այսօր Նկարիչների միությունում կբացվի ցուցահանդես՝ նվիրված Երվանդ Քոչարի 110-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 120 աշխատանք։

Հավելենք, որ այս տարի նշվում է ոչ միայն վարպետի 110-ամյակը, այլև նրա հայտնի աշխատանքների` «Սաունցի Դավթի» և «Մելանխոլիայի» 50-ամյակը: Բացի այդ, լրանում է թանգարանի հիմնադրման 25 տարին։

Ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 20-ը: