Թուրքիան և Իրանը համատեղ ֆիլմ կնկարահանեն «Ազատության տորմիղի» արկածների մասին
Թուրք և իրանցի ռեժիսորները պատրաստվում են ֆիլմ նկարահանել «Ազատության տորմիղի» ուղևորների և իսրայելցի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին: Firat գործակալության փոխանցմամբ` այս մասին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի Farabi Sinema ընկերության տնօրեն Ահմեթ Միր Ալային:
Նրա խոսքով` առայժմ ինչպես Իրանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս աշխատանքներ են տարվում ֆիլմի համար հնարավորին լավ սցենար գտնելու համար:
Ֆիլմի նկարահանումներին աջակցելու է Իրանի մշակույթի նախարարությունը:










