Ազգային ժողովը նշում է երաժշտության տոնը

09:38 • 19.06.10

Հունիսի 21-ին, ժամը 19.00-ին ԱԺ-ն «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հրավիրում է ունկնդրելու դասական երաժշտություն։ Աշխարհում հաշմանդամների միակ կամերային երգչախմբի` «Փարոսի» և Երևանի պետական կոնսերվատորիայի Կոնստանտին Սարաջյանի անվան սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն հայ և համաշխարհային երաժշտարվեստի գոհարներ։

Ազգային ժողովը նախագահը երաժշտության տոնին նվիրված այս նախաձեռնությամբ կրկին անգամ ուշադրություն է բևեռում հաշմանդամների խնդիրներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։