Ռոման Աբրամովիչը՝ աշխարհի տասը խոշորագույն հավաքորդներից է

19:45 • 22.06.10

Ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչն ընդգրկվել է ARTnews ամսագրի կազմած 2010թ. աշխարհի խոշորագույն հավաքորդների (կոլեկցիոներ) վարկանշային աղյուսակի լավագույն տասնյակում։

Վարկանշային աղյուսակը կազմվել է աշխարհի 22 երկրներում հավաքորդների, արվեստաբանների, արտ դիլերների, աճուրդային տների ներկայացուցիչների, թանգարանների տնօրենների շրջանում անցկացված հարցման արդյունքում։

Վարկանշային աղյուսակում են ընդգրկվել 9 գործարար և մեկ արաբ շեյխ։ Այս մասին հայտնում է Газета.Ru–ն։