Սաուդյան Արաբիայի բնակիչների 70 տոկոսը ճարպակալել է
Սաուդյան Արաբիայի Saudi Gazette պաշտոնաթերթի համաձայն՝ թագավորությունում fast food–ի ռեստորանային ցանցերի տարածումը խիստ բացասական ազդեցություն է թողել երկրի բնակիչների առողջության վրա։
Պարբերականի տվյալներով՝ ճարպոտ և բարձր կալորիականություն պարունակող սնունդ օգտագործելու հետևանքով Սաուդյան Արաբիայի բնակչության 70%–ն այժմ տառապում է ճարպակալությունից։
Ինչպես հաղորդում է MIGnews–ը, միջին տարիքի մարդկանց շրջանում տղամարդկանց 34%–ը, իսկ կանանց՝ 45%–ը հայտնվել են «ճարպակալածների» կատեգորիայում։










