Հրեա աշակերտներին կստիպեն արաբերեն սովորել

13:37 • 25.08.10

Իսրայելի իշխանությունները նոր համակարգ են ներդնում, որի համաձայն՝ արաբերեն լեզվի ուսուցումը երկրի պետական դպրոցներում կդառնա պարտադիր։ Այդ մասին հայտնում է BCC–ն։

Ծրագիրը, որը նախ իրականացվելու է Իսրայելի հյուսիսային հատվածի 170 դպրոցներում, նախատեսում է արաբերեն լեզվի պարտադիր դասաժամեր՝ սկսած 5-րդ դասարանից։

Իսրայելի կրթության նախարարության ներկայացուցիչները հույս ունեն, որ «Յա սալամ» (Ինչ հոյակապ է) անվանումն ստացած սխեման լեզուն կդարձնի յուրահատուկ մշակութային կամուրջ, որը կմիավորի հրեաներին և արաբներին՝ դարձնելով նրանց ավելի հանդուրժող միմյանց հանդեպ։

Այսօր իսրայելական դպրոցներում արաբ աշակերտները պարտադիր կերպով եբրայերեն են սովորում, մինչդեռ նրանց հրեա համադասարանցիներն արաբերեն լեզուն սովորում են ֆակուլտատիվ հիմունքներով։

«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ երկու պաշտոնական լեզու կա։ Արաբերենի ուսուցումը խթան կհանդիսանա ավելի հանդուրժող լինելու ճանապարհին»,–ասել է Իսրայելի կրթության նախարարության ներկայացուցիչը։