Տեղի է ունեցել գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը

12:35 • 25.08.10

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Քննարկվել են գիտատեխնիկական խորհրդի աշխատանքի սխեմային վերաբերող, ինչպես նաև մինչև տարեվերջ խորհրդի նիստերի օրակարգում ընդգրկվելիք ոլորտների և դրանց համակարգողների վերաբերյալ առաջարկները։

Նշվել է, որ գիտատեխնիկական խորհուրդն իր գործառույթները կիրականացնի Հայաստանի Հանրապետության տնտեսության և գիտության բնագավառներում։ Խորհրդում քննարկվելիք նախագծերը այնուհետև կներկայացվեն գիտական և ֆինանսատնտեսական փորձաքննության։

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նիստում հաստատվել է նաև խորհրդի 2010թ. աշխատանքի ժամանակացույցը։