Հնագետները 1200 տարեկան ձու են գտել
Հնագետները Չեխիայում հայտնաբերել են քարացած, սակայն լավ պահպանված ամբողջական հավկիթ, որի տարիքը գնահատվում է 1200 տարեկան։ Հավկիթը գտել են գերեզմաններից մեկում և պահպանվել է, քանի որ պահված է եղել կճուճի մեջ։ Այդ մասին հայտնում է AllTravels.com.ua կայքը։
Պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև թանկարժեք զարդեր, զենք, նշանակալի մարդաբանական գտածոներ։
Չեխ հնագետների կարծիքով՝ պեղումների վայրում թաղված են եղել հին ժամանակների էլիտայի ներկայացուցիչները։ Ըստ նրանց՝ այդ վայրում կարող է լինել մինչև 1500 գերեզման։










