Orange-ի 17 խանութներում այսօրվանից կարելի է գնել BlackBerry Bold 9700 սմարթֆոնը

18:21 • 26.08.10

Այսօր Օրանժ Արմենիա և Research In Motion (RIM) (NASDAQ: RIMM: TSX: RIM) ընկերությունները մեկնարկեցին BlackBerry լուծումը Հայաստանում: BlackBerry լուծումը սմարթֆոնների, ծրագրային ապահովումների և ծառայությունների համատեղություն է, որը հնարավորություն է ընձեռում հեշտությամբ օգտվել էլեկտրոնային փոստից, հեռախոսից, օրացույցից, վեբից, մուլտիմեդիայից և բիզնեսում ու առօրյա կյանքում անհրաժեշտ այլ ծրագրերից:

BlackBerry ծառայության մեկնարկով Orange-ի հաճախորդները կարող են վայելել ազատությունը և աշխատանքի արդյունավետությունը BlackBerry սմարթֆոնների օգնությամբ և կապի մեջ լինել ու մշտապես մուտք ունենալ դեպի տեղեկատվություն` անգամ լինելով շարժման մեջ:

«Ուրախությամբ ենք ներկայացնում BlackBerry լուծումը, որը մեր բաժանորդներին կտա ազատության և արդյունավետ աշխատանքի նոր հնարավորություններ, ինչպես գործնական, այնպես էլ անձնական կյանքում: Սա մեր հերթական քայլն է` առաջարկելու այնպիսի շարժական տեխնոլոգիաներ, որոնք կհարստացնեն և կփոխեն նրանց կյանքը»,- ասել է ասաց Orange-ի Գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։

«Մեզ համար շատ հաճելի էր համագործակցել Orange-ի հետ BlackBerry լուծումը Հայաստանում ներկայացնելու համար։ BlackBerry սմարթֆոնները ճիշտ ընտրություն են հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են կապի մեջ լինել գործընկերների, ընկերների և ընտանիքի հետ, ինչպես նաև հեռախոսի միջոցով հեշտությամբ մուտք ունենալ թե գործնական և թե անձնական բնույթի բովանդակությանը»,- ասել է RIM-ի Կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ Մարկ Գիբերտը:

Orange-ն առաջարկում է BlackBerry Bold 9700 սմարթֆոնը, որն առանձնանում է իր գերազանց աշխատանքով, ֆունկցիոնալությամբ և հնարավորություններով, որոնք համատեղելի են 3G HSDPA ցանցերի հետ, ինչպես նաև ունի գերարդիական պրոցեսոր (624 ՄՀց), 256 ՄԲ հիշողություն, ներկառուցված GPS և Wi-Fi, 3.2ՄՊ տեսախցիկ և բարձր հստակության շլացնող էկրան: Նորագույն ինժեներական լուծումները և պրեմիում որակը տարածվում են նաև այս սարքի արտաքին տեսքի վրա, որն առանձնանում է ինտեգրված սենսորային հարթակով, գերզգայուն, տարբերակված և հատուկ տաշվածքներով ստեղնաշարով: Մուգ քրոմային շրջանակը և կաշենման հետնամասը սմարթֆոնին հաղորդում են կոկիկ և նրբագեղ տեսք, իսկ նեղ պրոֆիլը, հարմար ծանրությունը և փափուկ կողամասերը աներևակայելի հարմարավետության զգացողություն են հաղորդում այն ափում պահելիս:

Այսօրվանից կարելի է գնել BlackBerry Bold 9700 սմարթֆոնը Orange-ի 17 խանութներում: Ֆրանս Տելեկոմ խմբի և RIM-ի գլոբալ ռազմավարական համագործակցության շնորհիվ Orange-ը BlackBerry Bold 9700-ը Հայաստանում առաջարկում է խիստ մրցակցային գնով` 230,000 դրամով:
Շուտով BlackBerry հեռախոսների այլ մոդելներ նույնպես կլինեն վաճառքում:

BlackBerry սմարթֆոն կարելի է ձեռք բերել BlackBerry Ինտերնետ ծառայության և Orange-ի Ամեն ամիս ամսական բաժանորդագրության ծառայության բոլոր սակագնային պլանների հետ, որոնք ներառում են ամսական 1000-ից 1500 անվճար ներցանցային րոպեներ: BlackBerry-ն հասանելի է նաև Orange Բիզնեսի բաժանորդների համար:

BlackBerry Ինտերնետ ծառայության ամսական բաժանորդագրության վճարն սկսվում է 7500 դրամից, իսկ 8000 դրամ և ավելի ամսական վճարի դիմաց BlackBerry ծառայության բաժանորդը կստանա 50-ից 500 մեգաբայթ ներառված ինտերնետի ծավալ, ընդ որում այն կարելի է օգտագործել ոչ միայն blackberry.net, այլ ցանկացած APN-ի միջոցով ինտերնետ մուտք գործելու համար: Դա նշանակում է, որ Orange-ի BlackBerry Ինտերնետ ծառայության բաժանորդներն իրենց սմարթֆոնի միջոցով կարող են օգտվել ինտերնետից առանց որևէ անհարկի մտահոգության, անգամ եթե իրենց BlackBerry-ն օգտագործում են որպես մոդեմ գերարագ ինտերնետ մուտք գործելու համար: Փաթեթում ներառված ինտերնետի ծավալը սպառելուց հետո օգտագործված ինտերնետի համար գանձումը կկատարվի ըստ բաժանորդի սակագնային պլանի:

BlackBerry Ինտերնետ ծառայությունը կակտիվացվի ինչպես Orange-ի խանութներում ձեռք բերված BlackBerry հեռախոսների, այնպես էլ այլուր գնված BlackBerry ցանկացած մոդելի հեռախոսի համար:

BlackBerry Ինտերնետ ծառայությունը գործում է Push տեխնոլոգիայի հիման վրա, որի շնորհիվ էլեկտրոնային փոստի հաղորդագրություններն ավտոմատ կերպով ուղարկվում են հեռախոսի փոստարկղ: Orange-ի ներկայացրած BlackBerry Ինտերնետի շնորհիվ կարելի է կառավարել մինչեւ 10 էլեկտրոնային փոստի հասցեներ անմիջապես BlackBerry բջջային հեռախոսից: BlackBerry Ինտերնետ ծառայությունը թույլ է տալիս նաև օգտագործել ակնթարթային հաղորդագրությունների ծրագրեր (Windows Live Messenger, ICQ, Google Talk), որոնք կարելի է բեռնել անմիջապես BlackBerry հեռախոսից` այցելելով http://mobile.blackberry.com էջը։

Orange-ի 17 խանութներում այսօրվանից կարելի է գնել BlackBerry Bold 9700 սմարթֆոնը