Կրթությունը դատապարտված է մշտական փոփոխությունների. նախարար
Այս տարի սեպտեմբերի 1–ին առաջին դասարան կգնա ավելի քան 37 հազար աշակերտ։ Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կարևոր է, որ նոր ուսումնական տարվա նախաշեմին այս ոլորտի բոլոր շահառուները տեղյակ լինեն բարեփոխումների ընթացքից և նորամուծություններից։
Թիվ մեկ խնդիրը, ըստ նախարարի, կառավարման որակի բարձրացումն է։ «Կրթությունն այն ոլորտն է, որը դատապարտված է մշտական փոփոխությունների, և սա է մեր հիմնական տրամաբանությունը», – ասաց նա։
Աշոտյանի խոսքով՝ հայկական կրթական համակարգի բարեփոխումները ճիշտ ուղղությամբ են իրականացվում։
Նախարարը խոսեց նաև ավագ դպրոցների մասին։ Այսպես, այսօր գործող ավագ դպրոցները ապահովված են անհրաժեշտ դասագրքերով։
«Դասագրքերի մատակարարումը գրեթե ավարտված է, և նոր ուսումնական տարում մեր աշակերտները դասագրքերի խնդիր չպետք է ունենան», – ասաց նա։










