Պամիրն այժմ Շառլ Ազնավուրի անունով գագաթ ունի

09:43 • 30.08.10

Ուկրաինացի լեռնագնաց Սերգեյ Քայֆաջյանը նվաճել է Պամիրի գագաթներից մեկը, որն  անվանել է հռչակավոր հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով։

Ինչպես հաղորդում է Analitika.at.ua կայքը, գագաթն ունի 5250 մ բարձրություն և մինչև այդ ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել այն։ Այժմ դրա ամենաբարձր մասում տեղադրված է Շառլ Ազնավուրի պատկերով հուշանշանը։

Նշենք, որ 2004թ. Սերգեյը, հաղթահարելով մեկ այլ՝ 5495 մ բարձրությամբ գագաթ, այն անվանել էր «Հայաստան»։