YouTube-ը կդառնա օնլայն կինոթատրոն
Google-ը քննարկում է օգոստոսի վերջին թողարկված YouTube Movies բաժինը լիարժեք օնլայն կինոթատրոն վերածելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The Financial Times-ը։
Նշվում է, որ որոնողական համակարգի ներկայացուցիչները ֆիլմերի վճարովի ցուցադրություն կազմակերպելու շուրջ բանակցություններ են վարում Հոլիվուդի առաջատար կինոստուդիաների հետ։ Սպասվում է, որ դա կարող է տեղի ունենալ մինչև 2010թ. ավարտը։
Ֆիլմերի դիտումը կիրականացվի հոսքային ռեժիմով։ Նշվում է, որ կինովարձույթի նորույթների ցուցադրության արժեքը կարող է կազմել մոտ 5 դոլար։ Ֆիլմերը դիտելու համար մատչելի կդառնան հայտնի ինտերնետ ռեսուրսներում և DVD տարբերակով թողարկմանը զուգահեռ։










