Մայրաքաղաքի դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվա մեկնարկին. քաղաքապետ

14:33 • 30.08.10

Սեպտեմբերի 1–ին ընդառաջ՝ այսօր Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, նաև դպրոցների տնօրենների և ուսուցիչների մասնակցությամբ կայացավ ավանդական աշխատանքային խորհրդակցություն։

«Երևանի դպրոցները պատրաստ են սկսել նոր ուսումնական տարին», – լրագրողներին ասաց քաղաքապետը՝ նշելով, որ խորհրդակցության ընթացքում դպրոցների տնօրենները կստանան վերջին հանձնարարականները։

Բեգլարյանի խոսքով՝ քաղաքապետարանը հետևողական է լինելու դպրոցների կարգ ու կանոնի պահպանման, յուրաքանչյուր տնօրենի և ուսուցչի կարգապահական և մանկավարժական մակարդակի բարձրացման հարցում։

«Յուրաքանչյուր ընտանիքում սեպտեմբերի 1–ը տոն է», – ասաց քաղաքապետը և այս կապակցությամբ շնորհավորեց աշակերտներին և ծնողներին։

Նա նաև հավելեց, որ այս տարի քաղաքապետարանը սկսել է 6 դպրոցի վերանորագման աշխատանքները։

Մայրաքաղաքի դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվա մեկնարկին. քաղաքապետ