Կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաները վերազինելու ուղղությամբ աշխատանքներ կտարվեն

20:47 • 31.08.10

Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ այսօր Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոցը ներկայացնող աշակերտը նախագահին և հանդիպմանը ներկա գիտության և կրթության նախարարին դիմել է խնդրանքով` վերազինելու իրենց մարզի դպրոցներում կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաները, որպեսզի տեսական գիտելիքները զուգակցվեն գործնականով:

Սերժ Սարգսյանը նշել է, որ վերջին տարիներին բազմաթիվ ժամանակակից լաբորատոր սարքավորումներ են ներմուծվել Հայաստան, ինչը, թերևս, բավարար չի եղել բոլոր դպրոցներում բարելավելու լաբորատոր պայմանները: Նա խոստացել է համապատասխան հանձնարարական տալ` այդ ուղղությամբ աշխատանքները շարունակելու համար:
 

Կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաները վերազինելու ուղղությամբ աշխատանքներ կտարվեն