Լույս է տեսել Թոմաս դե Վաալի «Կովկաս» գիրքը

14:25 • 31.08.10

Լրագրող-հետազոտող, Պատերազմի և խաղաղության ինստիտուտի նախկին տնօրեն Թոմաս դե Վաալը հրապարակել է իր հերթական գիրքը՝ «Կովկաս» վերնագրով։

Ինչպես հայտնում է Foreign Policy-ն, գրքում նա անդրադառնում է տարածաշրջանի պատմությանը և քաղաքական իրավիճակին։

Գրքում հիմնականում երեք պատմություն է ներկայացված։

Հայաստանը թակարդված է ժամանակի մեջ, անկարող իրացնել իր բնակչության գործարար ներուժը, քանի դեռ չի լուծել հարաբերություններն այնպիսի հարևանի հետ, ինչպիսին Թուրքիան է։

Մյուսը Ադրբեջանն է, որտեղ պահպանվում են թշնամական տրամադրությունները, այն մոտ է իր նավթային պաշարները սպառելուն և սահուն քայլերով ու ակնհայտորեն աճող ինտենսիվությամբ գնում է դեպի բռնակալություն։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այն ամենից շատն է մոտեցել համընդգրկուն ժողովրդավարության, թեև ժամանակ առ ժամանակ շեղվում է ճանապարհից։

Հիշեցնենք, որ Թոմաս դե Վաալը ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Սև այգի» և «Չեչնիա» գրքերի հեղինակն է։

Լույս է տեսել Թոմաս դե Վաալի «Կովկաս» գիրքը