Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը

09:33 • 01.09.10

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանում և ԱՊՀ մյուս երկրներում նշվում է նոր ուսումնական տարվա սկիզբը նշանավորող տոնը։ Գիտելիքի օրը տոնական է առաջին հերթին աշակերտների, ուսանողների, ուսուցիչների և դասախոսների համար։

Ավանդաբար այս օրը դպրոցներում անցկացվում են հանդիսավոր տողաններ՝ նվիրված ուսումնական տարվա սկզբին։ Հատուկ հանդիսավորությամբ են դիմավորում դպրոցում առաջին դասարանցիներին։

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտության օրը, ԱՊՀ երկրների բոլոր քաղաքներում ու գյուղերում կազմակերպվում են միջոցառումներ, համերգներ։

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը