Коммерсант–ը սեփական հեռուստաալիքը կունենա

10:52 • 02.09.10

Коммерсант մեդիահոլդինգը առաջիկայում  իր սեփական հեռուստաալիքը կգործարկի։ Այս մասին գրում է РБК Daily–ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Այն հեռարձակվելու է լուրերի ֆորմատով, որի գլխավոր թեմաներն են լինելու Ռուսաստանի քաղաքական և հասարակական կյանքը, ինչպես նաև տնտեսությունն ու բիզնեսը։

Պարբերականի տվյալներով՝ Коммерсант-ТВ–ն հեռարձակվելու է ինտերնետով կամ կաբելային հեռոսւտատեսությամբ։ Փորձագետները նախագծի ներդրումները գնահատել են 2–5մլն դոլար՝ տարեկան ոչ պակաս քան 2մլն դոլար բյուջեով։

Նշենք, որ 2010թ. մեդիահոլդինգն արդեն թողարկել է սեփական լրատվական ռադիոկայանը՝ Коммерсант FM։

Коммерсант–ը սեփական հեռուստաալիքը կունենա