Одноклассники-ն կրկին անվճար դարձավ

10:06 • 02.09.10

Ռուսական Одноклассники սոցիալական ցանցում գրանցվելը կրկին դարձել է անվճար։ Մեծ ժողովրդականություն վայելող կայքում գրանցումը վճարովի էր դարձել 2008թ., ըստ կայքի ղեկավարության, որպես կայքում սպամի դեմ պայքարի միջոց։ Գրանցման համար անհրաժեշտ էր մոտ 1 դոլար արժողությամբ SMS ուղարկել։

Հաղորդվում է, որ այս ժամանակահատվածում Одноклассники–ն մշակել է «սպամերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ», այդ պատճառով գրանցվելու համար այլևս կարիք չկա վճարել։

Ի դեպ, բոլոր այն օգտատերերը, ովքեր վճարել էին գրանցման համար, մեկ ամսվա ընթացքում հնարավորություն կունենան օգտվել 5+ ծառայությունից։

Одноклассники–ն, սակայն, լսարանով և զուտ շահույթով զիջում է իր հիմնական մրցակից Вконтакте սոցիալական ցանցին, այդուհանդերձ, հասույթի ցուցանիշով այն մոտ 0,5 մլրդ ռուբլիով գերազանցում է մրցակցին։

Փորձագետները դա բացատրում են փաստով, որ Одноклассники–ի լսարանը տարիքով ավելի մեծ և որակյալ է, իսկ գովազդի վաճառքի մոդելը՝ ավելի արդյունավետ։ Այս մասին հայտնում է Ведомости–ն։

Одноклассники-ն կրկին անվճար դարձավ