«Հաֆինգթոն փոստը» կազմել է աշխարհի ամենաաղտոտված վայրերի ցանկը

15:03 • 02.09.10

ԱՄՆ հայտնի ինտերնետ հրատարակություններից մեկը՝ «Հաֆինգթոն փոստը», կազմել է աշխարհի ամենաաղտոտված վայրերի ցանկը։
Հրատարակության հետազոտությունների համաձայն՝ Երկիր մոլորակի ամենաաղտոտված վայրերից են Ցիտարիում գետը (Ինդոնեզիա), Չեռնոբիլը (Ուկրաինա), Լինֆենը (Չինաստան), Կարաչայ գետը (Ռուսաստան), Հաիթին, Կաբվեն (Զամբիա), Ապալաչները (լեռնաշղթա Հյուսիսային Ամերիկայում), Վիրջինիա նահանգի արևելյան մասը (ԱՄՆ), Ձերժինսկը (Ռուսաստան), Ռիաչուելո գետը (Արգենտինա), Վապին (Հնդկաստան)։

Հետաքրքիր է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն անդրադարձել են այս լրատվությանը՝ ուրախությամբ արձանագրելով, որ Ադրբեջանն այդ ցանկում ներառված չէ։ Հավելենք, որ 2007թ. Բլեքսմիթի ոչ առևտրային գիտահետազոտական ինստիտուտը (ԱՄՆ) ադրբեջանական Սումգայիթ քաղաքը ներառել է աշխարհի ամենաաղտոտված 10 քաղաքների ցանկում, իսկ 2009թ. NYC միջազգային վարկանշային ընկերությունը Բաքուն անվանել է մոլորակի ամենակեղտոտ քաղաք։

«Հաֆինգթոն փոստը» կազմել է աշխարհի ամենաաղտոտված վայրերի ցանկը