Կենտրոնի մի քանի փողոցներ ջուր չեն ունենա
«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 4-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան, Աղայան փողոցների, Տերյան փ. 19-71 և 44-62, Սայաթ-Նովա պ. 1-31, Աբովյան փ. 11-19 և 20-34, Նալբանդյան փ. 25-43 և 104-ից բարձր հասցեների ու հարակից տարածքների ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։










