Չենք ուզում նմանվել մեծ ազգերին՝ մայրենի լեզվին վատ տիրապետելու հարցում. Ռուբեն Թարումյան

18:06 • 03.09.10

«Մենք չենք ուզում նմանվել մեծ ազգերին՝ մայրենի լեզվին վատ տիրապետելու հարցում։ Մենք ուզում ենք, որ օտար լեզվի կողքին հայերենը լինի ոչ թե որպես կրտսեր զավակ, այլ առաջինը»,– այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է տառաստեղծ Ռուբեն Թարումյանը՝ անդրադառնալով օտարալեզու դպրոցների բացման խնդրին։ Ըստ նրա՝ վերջին տարիները ցույց տվեցին, որ մեր մեծ ուսուցչի՝ Մաշտոցի գործը կարծեք թե այլևս չի ընկալվում այնպես, ինչպես պետք է ընկալվեր։ Թարումյանի կարծիքով՝ Մաշտոցի կողմից արված գործի նկատմամբ պակասել է հարգանքը։

Չենք ուզում նմանվել մեծ ազգերին՝ մայրենի լեզվին վատ տիրապետելու հարցում. Ռուբեն Թարումյան