Գինեսի գրքում պաշտոնապես գրանցվել է աշխարհի ամենափոքր մարդը

17:57 • 06.09.10

Գինեսի ռեկորդների գիրքը պաշտոնապես աշխարհի ամենափոքր մարդ է գրանցել Կոլումբիայի բնակիչ Էդուարդո Նինո Էրնանդեսին։ Նրա հասակը 70 սմ է, քաշը՝ 10 կգ։
24–ամյա Էդուրադի մոր խոսքով՝ նա դադարել է աճել, երբ դեռ երկու տարեկան էր։ Ծնվելուց հետո նրա հասակը միայն 40 սմ–ով է ավելացել։

Այդուհանդերձ, ռեկորդակիրը խոստովանում է, որ գոհ է իր կազմվածքից։
«Ես երջանիկ եմ, որովհետև յուրահատուկ եմ»,– ասում է ամենափոքր մարդը։
Նշենք, որ Էրնանդեսը գումար է վաստակում՝ պարելով ու կինոյում նկարահանվելով։ Ներկայում նա հանցագործների մասին պատմող կինոնկարում նկարահանվում է թմրավաճառի դերում։

Գինեսի գրքում պաշտոնապես գրանցվել է աշխարհի ամենափոքր մարդը