Թուրքիայում արգելվեց Playboy-ը
Պաշտոնական Անկարան որոշում է կայացրել Թուրքիայի տարածքում արգելել տղամարդկանց համար նախատեսված Playboy լեգենդար ամսագիրը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal օրաթերթը:
Պարբերականի տեղեկացմամբ` Թուրքիայի տարածքում www.playboy.com կայքէջն արգելափակվել է օգոստոսի 6-ին:
Արգելքը սահմանել է Թուրքիայի հեռուստահաղորդակցության խորհուրդը, որին իրավունք է վերապահվում արգելափակել ցանկացած համացանցային կայքէջ, եթե կասկածներ կան, որ դրա բովանդակությունը նպաստում է «ինքնասպանության, երեխաների սեռական շահագործման, թմրադեղերի օգտագործման, անբարոյականության, մարմնավաճառության և ազարտային խաղերի» տարածմանը:
Հիշեցնենք, որ 2008թ. մայիսին թուրքական իշխանություննենրը երկրի տարածքում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորող տեսանյութերի հրապարակման համար արգելափակել էին Youtube-ը:










