ԱՄՆ–ում առաջին անգամ մարիխուանայի գովազդ են ցուցադրել

10:40 • 07.09.10

ԱՄՆ–ի 14 նահանգներում մարիխուանայի օրինականացմանը հաջորդել է Կալիֆոռնիայի հեռուսատեսությամբ այդ թմրամիջոցի գովազդային հոլովակի ցուցադրումը, ինչը բազմաթիվ վեճերի առիթ է դարձել։ Տեսահոլովակը ցուցադրվում է Fox ցանցի Սակրամենտոյի մասնաճյուղում։

Ինչպես հաղորդում է New Scientist–ը, դեռ պարզ չէ, արդյոք մարիխուանայի գովազդը կարգելվի՞, թե ոչ, քանի որ օրենքով թույլատրվում է դեղատոմսերով վաճառվող դեղամիջոցների գովազդը հեռուստատեսությամբ, իսկ մարիխուանան այժմ դասվում է նմանատիպ դեղամիջոցների շարքին։

ԱՄՆ–ում առաջին անգամ մարիխուանայի գովազդ են ցուցադրել