Մեզ հաջողվեց խուսափել ուսուցիչների զանգվածային կրճատումներից. Աշոտյան

14:49 • 07.09.10

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ի մի բերեց 2010–2011 ուստարվա խնդիրները։

«Ուսումնական տարին մեկնարկեց այնպես, ինչպես պետք է մեկնարկեր՝ իր բոլոր անհանգստություններով, նախապատրաստական բուռն աշխատանքով», – ասաց նա՝ նշելով, որ բոլոր ուսումնական հաստատություններն արդեն հարմարվել են իրենց աշխատանքին։
Նախարարը հավելեց, որ կառավարությանը և նախարարությանը հաջողվեց մի քանի շատ կարևոր խնդիր լուծել։ «Թեպետ աշակերտների թիվը նվազել է հանրակրթական դպրոցներում, մեզ հաջողվեց խուսափել զանգվածային կրճատումներից», – ասաց նա՝ նշելով, որ սա սոցիալական ոլորտի ամենամեծ ձեռքբերումներից է։

Ըստ նախարարի՝ եթե հաշվարկվեր աշխատուժի պահանջարկը շուկայում, կկրճատվեր մոտ 3000 ուսուցիչ։
«Մենք կարողացանք ապահովել աշխատուժը, պահպանել այն ռեսուրսը, որն ունենք», – եզրափակեց նա։

Մեզ հաջողվեց խուսափել ուսուցիչների զանգվածային կրճատումներից. Աշոտյան