Հաքերը ջարդել է Պենտագոնի տվյալների բազան
Չարագործը ջարդել է Պենտագոնի դաշնային տվյալների բազան՝ Pentagon Federal Credit Union (PenFed), որի հետևանքով սպառնալիքի տակ է գերատեսչության 100 հազարավոր աշխատակիցների ինֆորմացիան։ Այս մասին հաղորդում է MSNBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Kaspersky Lab–ին, որը զբաղվում է ինտերնետային վտանգներից ինֆորմացիայի ապահովմամբ և պաշտպանությամբ։
Կիբերհարձակումը PenFed–ի տվյալների բազայի վրա, որը պարունակում է ամերիկյան բանակում ծառայողների անուններ և հասցեներ, կրեդիտային քարտի համարներ և այլ անձնական ինֆորմացիա, բացահայտվել է դեկտեմբերի 12–ին։ Անօրինական մուտքը կատարվել է վիրուսոտ անձնական համակարգչից, հաղորդում է Kaspersky Lab–ի ներկայացուցիչ Փոլ Ռոբերթսը։
Նրա խոսքերով՝ վնասի աստիճանը դեռ պարզ չէ։ Այս պահին հայտնի է, որ կիբերհարձակումից տուշել է Նյու Հեմփշիր նահանգի 514 բնակիչ։
«Մենք տվյալներ չունենք այն մասին, որ ձեր ինֆորմացիան օգտագործվել է ոչ պատշաճ ձևով»,– ասվում է հաճախորդներին ուղղված PenFed–ի նամակում։ Համակարգը ջարդելու ժամանակ անձնական կոդերին (PIN) և ծածկագրերին ձեռք չեն տվել, ասել է PenFed–ի փոխնախագահ Ռոդերիկ Միտչելը։
Միաժամանակ PenFed–ը նոր կրեդիտային քարտեր է տվել այն աշխատակիցներին, ում հաշիվները կարող էին անօրիական օգտագործվել։
PenFed–ի ամբողջ բազայում հաշվվում է 100 հազ. զինծառայող։ Դրա միջոցները կազմում է 15 միլիարդ դոլար։ Այն իր հաճախորդներին տրամադրում է հիպոթեկային կրեդիտներ, վարկեր և կրեդիտային քարտեր։
Վերջերս PenFed–ի կայքում հայտնվել էր ինֆորմացիա, որը հաճախորդներին զգուշացնում էր, թե Դիք Բեննեթ անունով մի մարդ, իրեն ներկայացնելով որպես PenFed–ի ապահովագրող, հիպոթեկային կրեդիտների հարցով զանգահարել է մարդկանց և փորձել նրանցից ստանալ անձնական ինֆորմացիա։










