Ճապոնիայում կցուցադրեն առաջին 3D սերիալը
Sony կորպորացիան մյուս շաբաթ կսկսի առաջին 3D սերիալի ցուցադրումը: Tokyo Control հեռուստասերիալը ավիադիսպեչերների մասին է. առաջին սերիան կհեռարձակվի հունվարի 19-ին` SkyPerfecTV 3D հեռուստաալիքով:
CNET-ը նշում է, որ նկարահանումներից առաջ հեռուստասերիալի ռեժիսոր Գակու Նիրիտան ուղևորվել է Հոլիվուդ, որպեսզի խորհրդակցի Ջեյմս Քեմերոնի` «Ավատար» ֆիլմը պատրաստած մասնագետների հետ:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, Tokyo Control-ը կկարողանան դիտել SkyPerfecTV ալիքի 391 հազ. բաժանորդները: «3D տեխնոլոգիաները սկսեցին զարգանալ անցած տարի, իսկ այս տարի սպասվում է շատ բուռն զարգացում»,- հայտարարել է Sony-ի եռաչափ նախագծերի գլխավոր տնօրեն Ակիրա Շիմազուն:
2010թ. հոկտեմբերին Sky բրիտանական հեռարձակող ընկերությունը գործարկեց առաջին եռաչափ ալիքը Եվրոպայում, որն օրական 14 ժամ ցուցադրում է ֆուտբոլային հանդիպումներ, ինչպես նաև մուլտֆիլմներ:










