Youtube-ում գործարկվել է «Հայկական կրթական ալիքը»

19:18 • 14.01.11

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ, www.youtube.com տեսանյութերի տարածման միջազգային համակարգում գործարկվել է «Հայկական կրթական ալիքը» (http://www.youtube.com/armeduchannel): Այս մասին ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Այստեղ կտեղադրվեն Կրթության և գիտության նախարարության և նրա ստորաբաժանումների գործունեությունը լուսաբանող՝ էլեկտրոնային ԶԼՄ–ներում հրապարակված տեսանյութեր, ուսումնական հաստատություններում անցկացված միջոցառումների մասին պատմող տեսահոլովակներ, ուսումնական տեսանյութեր և դասընթացներ, որոնք կհարստացնեն Էլեկտրոնային կրթության բովանդակությունը:

Youtube-ում գործարկվել է «Հայկական կրթական ալիքը»