Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Համակարգչային խաղերի նախագծման բաց առաջնություն

21:00 • 17.01.11

Առաջին անգամ տեղի կունենա Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնություն։ Այն անց է կացվելու 2 փուլով և ունենալու է 6 անվանակարգ` սցենար, կերպարի դիզայն, գրաֆիկական դիզայն, անիմացիա, նորարարություն, կերպարի տեխնիական հնարավորություններ և լավագույն խաղ: Այս մասին հաղորդում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ):

Հաղթողներին կտրվեն դրամական պարգևներ, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի լավագույն ՏՏ ընկերություններում մասնակցել տարբեր ծրագրերի և նախագծերի իրականացմանը, մասնակցել մասնագիտական դասընթացների:

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են անիմացիայի, խաղերի նախագծման մասնագետներ, սցենարիստներ, ծրագրավորողներ, ովքեր իրենց խորհրդատվությամբ կաջակցեն մասնակիցներին մրցույթի ընթացքում:

Մրցույթին հայտ ներկայացնելու և պայմաններին ծանոթանալու համար հարկավոր է այցելել www.digitec.am:


 

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Համակարգչային խաղերի նախագծման բաց առաջնություն