2010-ին ամբողջ աշխարհում ուղարկվել է 107 տրիլիոն նամակ
Անցած տարվա ընթացքում ուղարկված 107 տրիլիոն էլ. նամակների մեծ մասը սպամ է եղել: Այս մասին հաղորդվում է ինտերնետի վիճակագրությամբ զբաղվող Pingdom հետազոտական խմբի հաշվետվության մեջ:
2010-ին օրական ուղարկվել է միջինը 293 մլրդ նամակ, ընդ որում` 89%-ը պարունակել է անցանկալի գովազդ: Pingdom-ի տվյալներով` աշխարհում կա 152 մլն բլոգ և 2,9 մլրդ էլ-փոստի հաշիվ:
Հաշվետվության համաձայն` 2010-ի հունիսի դրությամբ ինտերնետ օգտագործողների թիվը հասել է 1,97 միլիարդի, իսկ կայքերի թիվը` 255 միլիոն` 21,4 մլն-ով ավելի, քան 2009-ին:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, Pingdom-ն ամփոփել է նաև սոցիալական պլատֆորմների գործունեությունը. Twitter միկրոբլոգային ծառայությունը գրանցել է 100 մլն նոր օգտագործող, իսկ Facebook-ը` 250 մլն:










