Ընկերներն ավելի շատ գենետիկական նմանություններ ունեն

17:49 • 18.01.11

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ ընկերական հարաբերություններ ունեցող մարդիկ գենետիկական նմանություն ունեն, ինչը կարող է արդարացված լինել էվոլյուցիայի և կենսակայունության տեսանկյունից, հայտնում է Корреспондент–ը։

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները վերլուծել են 2 անկախ գենետիկ ուսումնասիրություններին մասնակցած մոտ 5000 կամավորների 6 գեների տարատեսակությունը (վարիացիաները)։ Մասնակիցների գենետիկական նմանության հնարավորության վիճակագրական հաշվարկից հետո՝ ըստ նրանց սեռի, ռասայի, տարիքի և հնարավոր բարեկամական կապի, հետազոտության հեղինակները կարողացել են ցույց տալ, որ ընկերական կապ ունեցող մարդիկ կարող են DRD2 գենում ունենալ միևնույն տարատեսակությունները (վարիացիաները)։ Բացի այդ, ընկերների մոտ, որպես կանոն, ավելի շատ է նկատվում CYP2A6 գենի գենետիկական տարատեսակությունը։

Ըստ գիտնականների՝ 2 գեներն էլ կապված են մարդու սոցիալական պահելաձևի հետ. DRD2 գենի տարատեսակություններն արտացոլում են նրանց տիրոջ հակվածությունը ոգելից խմիչքների նկատմամբ, իսկ CYP2A6 գենը պայմանավորում է սոցիալապես բաց լինելը։

Ընդ որում՝ CYP2A6 գենի տարատեսակության բարձր աստիճանով մարդկանց ընկերությունը, ըստ հոդվածի հեղինակների, տեղավորվում է այն պատկերացման մեջ, թե հակադիր բևեռները միմյանց ձգում են։

 

Ընկերներն ավելի շատ գենետիկական նմանություններ ունեն